Ստոքհոլմի կենտրոնում պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/world-i1318-Ստոքհոլմի_կենտրոնում_պայթյուն_է_որոտացել
Շվեդիայի մայրաքաղաքում առեւտրի համալիրում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Aftonbladet.se կայքը: Դեպքը տեղի է ունեցել Ստոքհոլմի կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 05:31 Asia/Tehran
  • Ստոքհոլմի կենտրոնում պայթյուն է որոտացել

Շվեդիայի մայրաքաղաքում առեւտրի համալիրում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Aftonbladet.se կայքը: Դեպքը տեղի է ունեցել Ստոքհոլմի կենտրոնում:

Ականատեսները պատմել են, որ պայթյունի ձայն են լսել, այնուհետեւ՝ կոտրվող ապակու ձայներ: «Առեւտրի կենտրոնի առջեւ փողոցն ապակու բեկորներով է պատված»,- նշել է ականատեսը:

Ըստ Lenta-ի, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, բժիշկներ եւ իրավապահներ: Ոստիկանությունը շրջափակել է առեւտրի կենտրոնի տարածքը, ինչպես նաեւ մերձակա փողոցները: Պայթյունի պատճառները չեն նշվում: