Մոսկվան պատժամիջոցներ է կիրառել Միացյալ Նահանգների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i138540-Մոսկվան_պատժամիջոցներ_է_կիրառել_Միացյալ_Նահանգների_դեմ
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան կարտաքսի ամերիկացի 10 դիվանագետների և պատժամիջոցներ կկիրառի ութ պաշտոնյաների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2021 04:57 Asia/Tehran
  • Մոսկվան պատժամիջոցներ է կիրառել Միացյալ Նահանգների դեմ

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան կարտաքսի ամերիկացի 10 դիվանագետների և պատժամիջոցներ կկիրառի ութ պաշտոնյաների նկատմամբ:

Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանն այս որոշումը կայացրել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ռուսական մի քանի կազմակերպությունների և մի խումբ քաղաքացիների նկատմամբ կիրառած պատժամիջոցների: 

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Կրեմլն ԱՄՆ դեսպանին խնդրել է հեռանալ Մոսկվայից՝ իր կառավարության հետ խորհրդակցելու համար:

Սերգեյ Լավրովը հավելել է. «Մենք դեռ քննարկում ենք Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավորության տարբեր ասպեկտներ, և մենք դրական ենք վերաբերվում այդ ծրագրին»:

ԱՄՆ կառավարությունը հինգշաբթի նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի 32 ֆիզիկական անձանց և կառույցների դեմ,  այդ երկրի նախագահական ընտրություններին միջամտելու և երկրի դեմ կիբեր հարձակման պատրվակով: Պատժամիջոցներն  ուժի մեջ կմտնեն 2021 թ. հունիսի 14-ին: Դրանցում ներառված են նաև տեխնոլոգիական ոլորտում գործող վեց ռուսական ընկերություններ: