ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ. Պատժամիջոցները առողջապահական ճգնաժամ են առաջացրել
https://parstoday.ir/hy/news/world-i139482-ՄԱԿ_ում_Իրանի_մշտական_ներկայացուցիչ._Պատժամիջոցները_առողջապահական_ճգնաժամ_են_առաջացրել
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը ընդգծել է, որ պատժամիջոցները առողջապահական ճգնաժամ են առաջացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2021 12:21 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ. Պատժամիջոցները առողջապահական ճգնաժամ են առաջացրել

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը ընդգծել է, որ պատժամիջոցները առողջապահական ճգնաժամ են առաջացրել:

Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները կտրուկ հակադրվում են թվային հավասարությանը, որը առողջապահական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ գործիք է, հավելով, որ դրանք չեղարկելու միջազգային հանրության օրինական կոչը դեռ անտեսվում է:

ՄԱԿ-ի թվային համագործակցության գագաթնաժողովում Մաջիդ Թախտ Ռավանչին մտահոգություն հայտնելով զարգացող և զարգացած երկրների միջև հատկապես թվային ոլորտում առկա անջրպետի կապակցությամբ, ասել է, որ անհրաժեշտ է   հաղթահարել այդ ոլորտում առկա բացը և բավարարել   երկրների կարիքները, հատկապես նման կրիտիկական իրավիճակներում:

Թախտ Ռավանչին ասել է. «Միակողմանի միջոցառումները, ներառյալ ապօրինի պատժամիջոցները, ուղղված են հատկապես հասարակության  կյանքի և առողջության իրավունքի դեմ»: