ԻՊ-ի խմբերը տարածվում են Եվրոպայով մեկ. ԱՄՆ հետախուզություն
https://parstoday.ir/hy/news/world-i14245-ԻՊ_ի_խմբերը_տարածվում_են_Եվրոպայով_մեկ._ԱՄՆ_հետախուզություն
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեպերը տեղեկացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մի շարք եվրոպական երկրներում հանցախմբեր է ձևավորում, որոնք նման են Փարիզում և Բրյուսելում ահաբեկչություններ իրականացրած խմբերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 13:11 Asia/Tehran
  • ԻՊ-ի խմբերը տարածվում են Եվրոպայով մեկ. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեպերը տեղեկացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մի շարք եվրոպական երկրներում հանցախմբեր է ձևավորում, որոնք նման են Փարիզում և Բրյուսելում ահաբեկչություններ իրականացրած խմբերին։

Ինչպես գրում է The New York Times-ը, Քլեպերն ընդգծել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիային, Գերմանիային ու Իտալիային։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ԻՊ-ն այդ երկրներում գաղտնի գործունեություն է իրականացնում` Քլեպերն ասել է. «Այո՛, նրանք դա անում են, ինչը շատ է անհանգստացնում մեր եվրոպացի գործընկերներին։ Ներկայում մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այդ երկրներում ԻՊ-ի կազմակերպած դավադրությունների մասին»։

Պաշտոնյան նաև ասել է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում կիսվել ահաբեկիչների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններով, ինչը գործում է ի վնաս այդ հանցագործների դեմ պայքարի։