Շվեդիան մտադիր է արտաքսել ապաստան չստացած մոտ 80 հազար ներգաղթյալի
https://parstoday.ir/hy/news/world-i1549-Շվեդիան_մտադիր_է_արտաքսել_ապաստան_չստացած_մոտ_80_հազար_ներգաղթյալի
Շվեդիայի իշխանությունները մտադիր են արտաքսել մոտ 80 հազար ներգաղթյալների, ովքեր երկիր են մտել 2015 թվականին ու որոնց դիմումը ապաստանի համար Շվեդիան մերժել է։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 11:33 Asia/Tehran
  • Շվեդիան մտադիր է արտաքսել ապաստան չստացած մոտ 80 հազար ներգաղթյալի

Շվեդիայի իշխանությունները մտադիր են արտաքսել մոտ 80 հազար ներգաղթյալների, ովքեր երկիր են մտել 2015 թվականին ու որոնց դիմումը ապաստանի համար Շվեդիան մերժել է։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը։

«Մենք խոսում ենք 60 հազար մարդու մասին, բայց այդ թիվը կարող է հասնել մինչև 80 հազարի», - ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը։

Աղբյուրը նշում է, որ միայն 2015 թվականին Շվեդիայից ապաստան է խնդրել մոտավորապես 163 հազար փախստական, այդ թվում՝ 35 հազար դեռահաս, որոնք եկել են առանց ծնողների ուղեկցության՝ հիմնականում Աֆղանստանից։ Փախստականների միայն 20 տոկոսն է փաստաթուղթ ունեցել։

azatutyun.am

28/1/2016