Ռուսաստանը Եվրոպա է. ԵԽԽՎ նոր ղեկավար
Հունվար 29, 2016 13:41 Asia/Tehran
ԵԽԽՎ նոր ղեկավար Պեդրո Ագրամունտը հայտարարել է Ռուսաստանի հետ վեհաժողովի երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանը Եվրոպա է, և այն մեր կազմակերպության անդամ պետություն է։ Ես խորապես հավատում եմ, որ որպես եվրոպացիներ՝ մենք պետք է լուծենք մեր խնդիրները միասին»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը։
Ագրամունտի խոսքով՝ «կան շատ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք, կան մի շարք խնդիրներ, որոնք մենք պետք է միասին լուծենք»։
Ագրամունտը նշել է, որ ծրագրում է վեհաժողովի քաղաքական խմբերի ղեկավարների հետ քննարկել Մոսկվայի հետ հետագա համագործակցությունը։
Պիտակ