Ռուսաստանը Եվրոպա է. ԵԽԽՎ նոր ղեկավար
https://parstoday.ir/hy/news/world-i1672-Ռուսաստանը_Եվրոպա_է._ԵԽԽՎ_նոր_ղեկավար
ԵԽԽՎ նոր ղեկավար Պեդրո Ագրամունտը հայտարարել է Ռուսաստանի հետ վեհաժողովի երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2016 13:41 Asia/Tehran
  • Ռուսաստանը Եվրոպա է. ԵԽԽՎ նոր ղեկավար

ԵԽԽՎ նոր ղեկավար Պեդրո Ագրամունտը հայտարարել է Ռուսաստանի հետ վեհաժողովի երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Ռուսաստանը Եվրոպա է, և այն մեր կազմակերպության անդամ պետություն է։ Ես խորապես հավատում եմ, որ որպես եվրոպացիներ՝ մենք պետք է լուծենք մեր խնդիրները միասին»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը։

Ագրամունտի խոսքով՝ «կան շատ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք, կան մի շարք խնդիրներ, որոնք մենք պետք է միասին լուծենք»։

Ագրամունտը նշել է, որ ծրագրում է վեհաժողովի քաղաքական խմբերի ղեկավարների հետ քննարկել Մոսկվայի հետ հետագա համագործակցությունը։