Լավրովն ու Գուտերեշը հաջորդ շաբաթ կքննարկեն պարենային գործարքը. Նեբենզյա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նյույորքյան այցի ժամանակ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը այլ հարցերի թվում կքննարկի նաև պարենային գործարքի թեման։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Կարծում եմ` նա կքննարկի դա գլխավոր քարտուղարի հետ, երբ կհանդիպի նրան։ Իսկ նրանք հանդիպելու են»,–ասել է Նեբենզյան։
Ակնկալվում է, որ Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ապրիլի 24-25-ը նախագահելու է ՄԱԿ–ի ԱԽ նիստերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է հացահատիկի գործարքի կատարման ընթացքով
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացրել են 60 օրով` մինչև մայիսի 18-ը։
armeniasputnik.am