Շոյգուն երկկողմ բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i198166-Շոյգուն_երկկողմ_բանակցություններ_է_վարել_Թուրքիայի_Իրանի_և_Սիրիայի_գործընկերների_հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում երկկողմ բանակցություններ է վարել Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 12:10 Asia/Tehran
  • Շոյգուն երկկողմ բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում երկկողմ բանակցություններ է վարել Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպումների ընթացում քննարկվել են երկկողմ համագործակցությունների արդիական հարցեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման տարբեր հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի վերաբերյալ ճանապարհային քարտեզը ներառում է Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նրա խոսքով, չորս երկրների պաշտպանության նախարարների, հետախուզական ծառայությունների և արտաքին գործերի նախարարությունների միջև բանակցությունները կանցկացվեն փուլերով։ Քննարկումների ընթացքում տեղի կունենան նաև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներ։