Կրեմլը ողջունել է պատերազմը դադարեցնելու նպատակով Չինաստանի և Ուկրաինայի ղեկավարների հեռախոսազրույցը
Հղում անելով Reuters լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ Կրեմլը ողջունել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու պատերազմի ավարտի վերաբերյալ հեռախոսազրույցը և միևնույն ժամանակ հայտարարել է, որ իր նպատակները մնում են նույնը։
Հինգշաբթի օրը, ի պատասխան Չինաստանի և Ուկրաինայի երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին հարցին, Կրեմլն ասել է,որ ողջունում է երկու ղեկավարների հեռախոսազրույցը, բայց միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պետք է հասնի իր նպատակներին Ուկրաինայում։
Չինաստանի և Ուկրաինայի նախագահները չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել: Սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է 2022 թվականի փետրվարից ի վեր։
Այս հեռախոսազրույցից հետո Զելենսկին նաև լավատեսություն է հայտնել Մոսկվայի վրա Պեկինի ազդեցության վերաբերյալ՝ կապված իր երկրում պատերազմի ավարտի հետ։