Կրեմլը ողջունել է պատերազմը դադարեցնելու նպատակով Չինաստանի և Ուկրաինայի ղեկավարների հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/world-i198348-Կրեմլը_ողջունել_է_պատերազմը_դադարեցնելու_նպատակով_Չինաստանի_և_Ուկրաինայի_ղեկավարների_հեռախոսազրույցը
Հղում անելով Reuters լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ  Կրեմլը ողջունել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու պատերազմի ավարտի վերաբերյալ հեռախոսազրույցը և միևնույն ժամանակ հայտարարել է, որ իր նպատակները մնում են նույնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2023 14:15 Asia/Tehran
  • Կրեմլը ողջունել է պատերազմը դադարեցնելու նպատակով Չինաստանի և Ուկրաինայի ղեկավարների հեռախոսազրույցը

Հղում անելով Reuters լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ  Կրեմլը ողջունել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու պատերազմի ավարտի վերաբերյալ հեռախոսազրույցը և միևնույն ժամանակ հայտարարել է, որ իր նպատակները մնում են նույնը։

Հինգշաբթի օրը, ի պատասխան Չինաստանի և Ուկրաինայի երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին հարցին, Կրեմլն ասել է,որ ողջունում է երկու ղեկավարների հեռախոսազրույցը, բայց միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պետք է հասնի իր նպատակներին Ուկրաինայում։

Չինաստանի և Ուկրաինայի նախագահները չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել: Սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է 2022 թվականի փետրվարից ի վեր։

Այս հեռախոսազրույցից հետո Զելենսկին նաև լավատեսություն է հայտնել Մոսկվայի վրա Պեկինի ազդեցության վերաբերյալ՝ կապված իր երկրում պատերազմի ավարտի հետ։