Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովին
https://parstoday.ir/hy/news/world-i198808-Զաքիր_Հասանովն_ընդունել_է_ռուս_խաղաղապահների_հրամանատար_Լենցովին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2023 14:07 Asia/Tehran
  • Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։

Հանդիպմանը քննարկվել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում աշխատանքային պայմանները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Լենցովին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նա հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:

tert.am