Ռուս պաշտոնյա. Իսլամական աշխարհը չի աջակցում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i199850-Ռուս_պաշտոնյա._Իսլամական_աշխարհը_չի_աջակցում_Մոսկվայի_դեմ_արևմտյան_պատժամիջոցներին
Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, որ ոչ մի իսլամական երկիր հետևելով արևմուտքին Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2023 07:25 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա. Իսլամական աշխարհը չի աջակցում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին

Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, որ ոչ մի իսլամական երկիր հետևելով արևմուտքին Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառել:

Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խոսնոլինը Ռաշաթուդեյ լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» միջազգային տնտեսական գագաթնաժողովի 14-րդ հանդիպմանը, հայտարարեց, որ այս երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ստորագրված պայմանագրերի քանակը վկայում է, որ իսլամական երկրներից ոչ մեկը չի աջակցում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

Մարատ Խոսնոլինը հավելել է, որ «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» միջազգային տնտեսական գագաթնաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի և Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների պատվիրակությունները Կազան քաղաքում, հարյուրավոր հանդիպումներ են անցկացրել և ստորագրել ավելի քան 100 տնտեսական պայմանագիր։