Ռուս պաշտոնյա. Իսլամական աշխարհը չի աջակցում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին
Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, որ ոչ մի իսլամական երկիր հետևելով արևմուտքին Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառել:
Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խոսնոլինը Ռաշաթուդեյ լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» միջազգային տնտեսական գագաթնաժողովի 14-րդ հանդիպմանը, հայտարարեց, որ այս երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ստորագրված պայմանագրերի քանակը վկայում է, որ իսլամական երկրներից ոչ մեկը չի աջակցում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին։
Մարատ Խոսնոլինը հավելել է, որ «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» միջազգային տնտեսական գագաթնաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի և Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների պատվիրակությունները Կազան քաղաքում, հարյուրավոր հանդիպումներ են անցկացրել և ստորագրել ավելի քան 100 տնտեսական պայմանագիր։