Ռուսաստանը հակադարձել է Յոթնյակի խմբի ղեկավարների եզրափակիչ հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i199972-Ռուսաստանը_հակադարձել_է_Յոթնյակի_խմբի_ղեկավարների_եզրափակիչ_հայտարարությանը
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի անդամը հայտարարեց, որ Ճապոնիայի Հիրոսիմայում Յոթնյակի խմբի ղեկավարների վերջնական հայտարարությունը Արևմուտքի կողմից երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը ոտնձգելու ձև է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2023 06:39 Asia/Tehran
  • Ռուսաստանը հակադարձել է Յոթնյակի խմբի ղեկավարների եզրափակիչ հայտարարությանը

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի անդամը հայտարարեց, որ Ճապոնիայի Հիրոսիմայում Յոթնյակի խմբի ղեկավարների վերջնական հայտարարությունը Արևմուտքի կողմից երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը ոտնձգելու ձև է։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Ալեքսանդր Կրամարենկոն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Յոթնյակի խմբի առաջնորդների առաջարկությունը՝ խորհուրդ տալ Իրանին ձեռնպահ մնալ ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելուց, այդ երկրների իրավասության մեջ չի մտնում և երկրների որևե բան պարտադրելու ցանկացած գործողություն, պետք է հաստատվի ՄԱԿ-ի կողմից։

Կրամարենկոն համոզված է, որ Արևմուտքի հետ ներկայիս հակամարտությունում Ռուսաստանը պայքարում է ոչ թե իր ինքնիշխանության և անկախության համար, այլ պայքարում է արևմուտքի ճնշումներից ու ավերածություններից ողջ աշխարհի փրկության համար:

Կրամարենկոն նշել է, որ G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ չի հիշատակվում 1945 թվականին Ճապոնիայի Հիրոսիմայի վրա ամերիկյան ատոմային հարձակման և հազարավոր անմեղ մարդկանց մահվան մասին։

Նաև սույն հայտարարության մեկ այլ պարբերությունում, առանց անդրադարձ կատարելու Ուկրաինային ուղղված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներից շատերի զենքի, ռազմական, ֆինանսական և համակողմանի աջակցության՝ նպատակ ունենալով երկարացնել պատերազմը և ավելացնել իրենց եկամուտը զենքի վաճառքից, անդրադարձ է եղել ուկրաինական պատերազմում Ռուսաստանի  զինված ուժերին Իրանի ռազմական աջակցության պնդմանը, և կոչ են արել Իրանին զերծ մնալ ուկրաինական պատերազմում Ռուսաստանին օգնելուց, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր տրամադրելուց: