Ռուս երիտասարդների շրջանում պարսկերեն սովորելու ցանկությունը մեծացել է
https://parstoday.ir/hy/news/world-i200360-Ռուս_երիտասարդների_շրջանում_պարսկերեն_սովորելու_ցանկությունը_մեծացել_է
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի պետական ​​համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի պարսից լեզվի և գրականության ամբիոնի վարիչն ասել է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունների վերջին տարիների զարգացմանը զուգընթաց, ռուս երիտասարդների մոտ մեծացել է պարսկերեն սովորելու ցանկությունն ու մոտիվացիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 12:48 Asia/Tehran
  • Ռուս երիտասարդների շրջանում պարսկերեն  սովորելու  ցանկությունը մեծացել է

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի պետական ​​համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի պարսից լեզվի և գրականության ամբիոնի վարիչն ասել է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունների վերջին տարիների զարգացմանը զուգընթաց, ռուս երիտասարդների մոտ մեծացել է պարսկերեն սովորելու ցանկությունն ու մոտիվացիան:

Մոսկվայի պետական ​​համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի պարսից լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վլադիմիր Իվանովն այսօր IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայումս  Ռուսաստանի 20 համալսարանում դասավանդվում է պարսից լեզու և գրականություն  և  Իրանի պատմություն:

Նշելով,որ այս գիտական ​​կենտրոնում պարսկերեն լեզու և գրականություն է դասավանդվում բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի մակարդակներում   Վլադիմիր Իվանովն ասել է,-«Փորձ է արվում, որպեսզի պարսկերենի դոկտորանտուրայի շրջանավարտները իրենց գիտելիքները  փոխանցեն  նորամուտ ուսանողներին»։

Վլադիմիր Իվանովը ողջունել է Թեհրանի և Մոսկվայի միջև գրական կամուրջ ստեղծելու և Իրանի  ու  Ռուսաստանի լեզվի ու գրականության պոտենցիալը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը ծառայեցնելու գաղափարի ձևավորումը: Այս քայլը երկու երկրին ավելի  կմոտեցնի միմյանց: 

Թեհրանի և Մոսկվայի միջև գրական կամուրջ ստեղծելու գաղափարն ավելի վաղ առաջարկվել էր 2023 թվականին Մոսկվայում կայացած Իրանի և Ռուսաստանի  առաջատար համալսարանների  տնօրենների վեցերորդ հանդիպման ժամանակ։