Ռուսաստան. Ուկրաինական հակամարտության շարունակումը բխում է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերից
https://parstoday.ir/hy/news/world-i201016-Ռուսաստան._Ուկրաինական_հակամարտության_շարունակումը_բխում_է_ԱՄՆ_ի_ու_Բրիտանիայի_շահերից
ՌԴ ԱԽ գլխավոր քարռտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինական հակամարտության շարունակումը բխում է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2023 07:11 Asia/Tehran
  • Ռուսաստան. Ուկրաինական հակամարտության շարունակումը բխում է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերից

ՌԴ ԱԽ գլխավոր քարռտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինական հակամարտության շարունակումը բխում է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերից:

Արևմուտքին որպես Ուկրաինայի պատերազմի պատասխանատու ներկայացնելով, Պատրուշևը նշել է. «Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ էին լուծել Ռուսաստանի հետ հակամարտությունը և խաղաղություն ստորագրել, սակայն ամերիկյան ճնշման տակ փոխեցին որոշումը»:

Անդրադառնալով անցյալ տարվա մարտին կողմերի միջև տեղի ունեցած բանակցություններին՝ Պատրուշևը նշել է. «Ուկրաինայի բանակցող պատվիրակության անդամները առավոտյան մեզ ներկայացրել են խաղաղության իրենց առաջարկը, սակայն նույն օրը երեկոյան  հետ են վերցրել այն: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի ճնշման արդյունքում»:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 29-ին՝ Ստամբուլում, սակայն  շոշափելի արդյունք չի ունեցել։

Զենք ուղարկելով Ուկրաինա և հակադրվելով Մոսկվայի և Կիևի խաղաղ բանակցություններին, Արևմուտքը շարունակում է մնալ Ուկրաինայում պատերազմի շարունակման և այս երկրի ժողովրդի սպանության հիմնական պատճառը։