Ռուսաստանը դատապարտել է սիոնիստների հարձակումը Սիրիայի վրա
(last modified Sat, 30 Mar 2024 06:48:40 GMT )
Մարտ 30, 2024 10:18 Asia/Tehran
  • Ռուսաստանը դատապարտել է սիոնիստների հարձակումը Սիրիայի վրա

ՌԴ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հարձակումը Սիրիայի դեմ և այն անվանել սադրիչ և անընդունելի։ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Մարիա Զախարովան ասել է, որ Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի սադրիչ ռազմական գործողությունները շատ վտանգավոր հետևանքներ կունենան։

Ուրբաթ առավոտյան Հալեպի մատույցներում Սիոնիստական ռեժիմի ավիահարվածներին զուգահեռ, որոշ ահաբեկչական խմբավորումներ նույնպես անօդաչու թռչող սարքով հարձակում են իրականացրել Սիրիայի դեմ։

ՍԻրիայի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները հակադարձել են հարձակումներին։ Սիրիայի կառավարությունն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական օրենքները խախտող Սիոնսիտական ռեժիմին ու նրա կողմնակիցներին պարտավորեցնել դադարեցնել հարձակումներն ու հանցագործությունները։ Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում։