Մայիս 01, 2024 13:48 Asia/Tehran
  • Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 63 մարդ

Վրաստանի մայրաքաղաքի իրավապահները ձերբակալել են երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի 63 մասնակցի։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«ՆԳՆ աշխատակիցները Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցող ակցիայի ժամանակ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար բերման են ենթարկել 63 մարդու՝ ըստ 166 եւ 173 հոդվածների»,- ասել է Դարախվելիձեն։