Մայիս 09, 2024 15:26 Asia/Tehran
  • Խաղաղության ռազմավարական խողովակաշար. Իրանը ձգտում է Հնդկաստանի և Պակիստանի մերձեցմանը, իսկ ԱՄՆ-ն՝ կողմերի միջև լարվածության
    Խաղաղության ռազմավարական խողովակաշար. Իրանը ձգտում է Հնդկաստանի և Պակիստանի մերձեցմանը, իսկ ԱՄՆ-ն՝ կողմերի միջև լարվածության

Դեպի Հնդկաստան և Պակիստան հասնող իրանական գազատարն անվանվել է «խաղաղության գազատար» այն գաղափարի հիմամբ, որ դրա միջոցով հնարավոր է մերձեցնել երկու երկրներին։  ԻԻՀ նախագահի Պակիստան կատարած այցի ընթացքում կրկին բարձրացվեց Իրանի «խաղաղության խողովակաշարի» նախագծի իրագործման կամ չկատարման հարցը։

Խողովակաշարի գաղափարը ծագեց 90-ականներին, Իրանում, Հնդկաստանի ու Պակիստանի հետ և ԱՄԷ-ի համագործակցությամբ հաղորդակցական ու տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով։ Ստորագրված համաձայնագրի հիմամբ, Իրանը 25 տարվա ընթացքում իր գազը համաձայնեցված գնով պետք է վաճառեր Հնդկաստանին ու Պակիստանին։ Չէր բացառվում նաև, որ հետագայում, որպես գազ մատակարարողներ, նախագծին միանային նաև Թուրքմենստանն ու Կատարը։
Սակայն տարբեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի խոչընդոտների պատճառով, նախագիծը կյանքի չկոչվեց։ 
Դեպի Հնդկաստան և Պակիստան հասնող իրանական գազատարն անվանվել է «խաղաղության գազատար» այն գաղափարի հիմամբ, որ դրա միջոցով հնարավոր է մերձեցնել երկու երկրներին։ Այդ ժամանակ Պակիստանի ու Հնդկաստանի միջև Քաշմիրի շուրջ լարվածությունը հասել էր հակամարտության վերածվելու շեմին  և երկու երկրներին ստիպել մտածել միջուկային ակումբի անդամ դառնալու մասին։  

Խաղաղության խողովակաշար

 

Իրանը կարծում էր, որ խողովակաշարի գործարկումը կնպաստի խաղաղության հաստատմանը։ Սակայն քանի որ ԱՄՆ-ի ճնշման հետևանքով Հնդկաստանը դուրս եկավ նախագծից, ոմանք այսօր կարծում են, որ այն այլևս չպետք է կոչել «խաղաղության գազատար»։  
Էմիրությունները համաձայնել է նախագծում մեկ միլիարդ դոլարի նախնական ներդրում կատարել։ Հնդկաստանի դուրս գալուց հետո նախագիծը կանգ առավ։ Սակայն դրևսորելով բարի կամք, Իրանը գազատարը հասցրեց մինչև Պակիստանի սահման։ Եվ անգամ մի փոքր կամք դրսևորելու դեպքում, Պակիստանը կարող է իրականացնել պայմանագրի իր բաժինը և հիմք ստեղծել տարածաշրջանում իր դերակատարությունը մեծացնելու համար։ Այս գաղափարը բխում է բոլոր կողմերի շահերից։ 
Եվ պետք է հույս ունենալ, որ Պակիստանի կողմից գազատարի նախագիծն ավարտելուց հետո, դրան կմիանան նաև Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Կատարն ու Թուրքմենստանը։

Հեղինակ՝ Նարսի Ղորբան