Մայիս 18, 2024 17:10 Asia/Tehran
  • 8 տրիլիոն դոլարանոց ճգնաժամ. ԱՄՆ-ում ներքին բռնության բռնկումը, որն առաջացել է արտաքին պատերազմներ հրահրելու հետևանքով

Վերջին տարիներին  կարելի է տեսնել  մեծ թվով զայրացած ամերիկացիների, որոնք չեն հանդուրժում ներգաղթյալներին և զենք են կրում ինքնապաշտպանության համար:

Վերջին տարիներին շատ ամերիկացիներ իրենց ազատ ժամանակը հատկացնում են այնպիսի աշխատանքների , որոնք ինչ-որ կերպ պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառնալիքների պատճառով  առաջացած վախով: Մարդիկ իրենց հանգստյան օրերն անցկացնում են հրաձգությամբ և դեմքերը ծածկելու համար քողարկող ներկ են օգտագործում։

Նրանք այս քայլերն անում են ոչ միայն հաճույքի համար, այլ նաև պատրաստվելու ներգաղթյալների հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։ Այս մարդիկ հաճախ զենք  են կրում և նույնիսկ իրենց գործնական հանդիպումների և ամենօրյա զբոսանքի ժամանակ են կրում այդ զենքը:

Նման մարդիկ, որոնք հիմնականում գյուղական վայրերում ապրող սպիտակամորթ մարդիկ են, իրենց միայնակ են զգում և չեն կարողանում կապ հաստատել ուրիշների հետ։ Այս զգացմունքները ստիպել են նրանց՝ զգալ ոչ-լիարժեք  ամերիկացի և, հետևաբար, ոչ լիարժեք ապահով:

  2019 թվականին, նույնիսկ մինչև Covid-19 համաճարակը, սոցիալական հետազոտողները և պետական ​​պաշտոնյաները նկատել էին այն ամերիկացիների թվի աճը, ովքեր իրենց միայնակ են համարել: Գյուղական բնակավայրերում ապրող հինգից մոտ երեքը և տարեցները հատկապես նման զգացումներ են ունեցել:

Այս զգացմունքները ոչ միայն ազդում են մարդկանց ֆիզիկական առողջության վրա, այլ նաև մեծացնում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, կախվածությունը, դեպրեսիան և ինքնասպանության հակումները: Այսինքն՝ թույլ սոցիալական հարաբերությունները նրանց տանում են դեպի կործանում։

Վերջին տարիներին կարելի է տեսնել մեծ թվով զայրացած ամերիկացիների, որոնք չեն հանդուրժում ներգաղթյալներին և զենք են  կրում ինքնապաշտպանության համար: Այս մարդիկ հաճախ իրենց մեկուսացնում են տանը կամ  անհատական գործունեության մեջ: Թրամփն ու նրա կողմնակիցները հաճախ պատկանում են այդ խմբերին, ովքեր իրենց կտրված են զգում հասարակությունից և զայրանում են իրենց միայնության պատճառով:

Թրամփի կողմնակիցները, որոնք հիմնականում տարեց սպիտակամորթներ են և ապրում են գյուղական վայրերում, իրենց հանրահավաքներում ինքնության զգացում են ունենում և ընդհանուր կարգախոսներ են վանկարկում։ Այս հավաքները նրանց տալիս են նոր համայնքի զգացողություն, որտեղ նրանք միայնակ չեն:

Հայտնի փիլիսոփա Հաննա Արենդտը  տոտալիտար շարժումների մասին նշել է,-

  «Նման շարժումներին միանում են մարդիկ, ովքեր իրենց ոչ-պիտանի ու մեկուսացված են զգում։ Փաստորեն, Թրամփն ու իր գործընկեր առաջնորդները օգտվել են մարդկանց միայնության զգացումից և այն վերածել սոցիալական շարժման»։

Բացի այդ, նաև կարելի է ասել,որ սոցիալական ծրագրերում ներդրումներ անելու և ԱՄՆ-ի  ժողովրդի կյանքի որակը բարելավելու փոխարեն, պատերազմներին հսկայական գումարները հատկացնելը և ԱՄՆ-ի  ռազմական բյուջեն, խթանել են միայնության և մեկուսացման աճը։ Բրաունի համալսարանում «Պատերազմի ծախսերը» նախագիծը ցույց է տվել, որ ավելի քան ութ տրիլիոն դոլար է ծախսվել պատերազմների վրա, մինչդեռ այդ  գումարները կարող են ծախսվել ԱՄՆ-ի  ժողովրդի կյանքը բարելավելու և նրանց միայնությունն ու մեկուսացումը նվազեցնելու համար:

  Վերջում հարկ է նշել,որ եթե ԱՄՆ-ի  սոցիալ-բյուջետային առաջնահերթությունները չփոխվեն և պատերազմների փոխարեն ուշադրություն չդարձվեն այդ երկրի մեկուսացված ժողովրդի սոցիալական կարիքներին, ապա կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի ժողովրդի  միայնությունն ու զայրույթը մեծ վնաս են պատճառելու այդ երկրին։