Ասանժը Կաննի փառատոն է եկել սպանված պաղեստինցի երեխաների անուններով շապիկով
https://parstoday.ir/hy/news/world-i232872
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կաննի փառատոն եկել է սպիտակ շապիկով, որի վրա գրված են իսրայելական զինված ուժերի կողմից 2023 թվականից ի վեր սպանված 5 տարեկան և դրանից փոքր 4986 պաղեստինցի երեխաների անունները: Այս մասին Ասանժը հայտնել է իր սոցիալական ցանցերում։
(last modified 2025-05-22T08:38:05+00:00 )
Մայիս 22, 2025 12:08 Asia/Tehran
  • Ասանժը Կաննի փառատոն է եկել սպանված պաղեստինցի երեխաների անուններով շապիկով

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կաննի փառատոն եկել է սպիտակ շապիկով, որի վրա գրված են իսրայելական զինված ուժերի կողմից 2023 թվականից ի վեր սպանված 5 տարեկան և դրանից փոքր 4986 պաղեստինցի երեխաների անունները: Այս մասին Ասանժը հայտնել է իր սոցիալական ցանցերում։

Ասանժի շապիկի մեջքին՝ վերնաշապիկի միջով երևում է «Կանգնեցրեք Իսրայելին» գրությունը։

2024 թվականի հունիսին Ասանժն ազատ է արձակվել բրիտանական «Բելմարշ» խիստ ռեժիմի բանտից, որտեղ պահվում էր, քանի դեռ քննվում էր նրան ԱՄՆ արտահանձնելու գործը։ Լրագրողին ներկայացվել են երկրի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության խոշորագույն արտահոսքի հետ կապված 18 քրեական մեղադրանքներ, որոնցով նրան ընդհանուր առմամբ սպառնում էր մինչև 175 տարվա ազատազրկում:

Ամերիկյան դատախազության հետ գործարքի շրջանակներում Ասանժը մասամբ ընդունել է մեղքը և դատապարտվել 5 տարվա ազատազրկման, որն անցկացրել է բրիտանական բանտում: Այս խոստովանության շնորհիվ նա ազատ է արձակվել։ Դրանից հետո մի շարք ակտիվիստական կազմակերպություններ, ինչպես նաև ավստրալացի խորհրդարանականներ խնդրել են ներում շնորհել Ասանժին:

Ասանժը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ հիմնադրելով WikiLeaks կայքը, որտեղ հրապարակվել են, մասնավորապես, Իրաքի և Աֆղանստանի պատերազմների, Գուանտանամոյի բանտի մասին հարյուր հազարավոր գաղտնի նյութեր, դիվանագիտական նամակագրության փաստաթղթեր և ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնի հետ անձնական նամակագրությունը։ 2010-ին կայքը հրապարակել է ամերիկացի զինվորականների գաղտնի տեսանյութը, որում կարելի էր տեսնել, թե ինչպես է 2007-ին Բաղդադում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի հարձակումից հետո առնվազն 18 խաղաղ բնակիչ զոհվել:

arm.sputniknews