Փեզեշքյան. Սիոնիստական ռեժիմին դիմակայելու ճանապարհն իսլամական ումմայի միասնական դիրքորոշում ընդունելն է
Եգիպտոսի նախագահի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Կատարի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիային, ԻԻՀ նախագահն ընդգծել է իսլամական ումմայի կողմից մուսուլմանական երկրների դեմ ռեժիմի անմարդկային գործողությունների շարունակությունը կանխելու համար ամուր և միասնական դիրքորոշում ընդունելու անհրաժեշտությունը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ հեռախոսազրույցում երախտագիտությունն է հայտնել Կահիրեի հյուրընկալության և Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային բանակցությունների առաջխաղացման և համաձայնության հասնելու ջանքերի համար։
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից Կատարի դեմ իրականացված ագրեսիային՝ ԻԻՀ նախագահն ընդգծել է իսլամական համայնքի կողմից մուսուլմանական երկրների դեմ ռեժիմի անմարդկային գործողությունների շարունակությունը կանխելու համար վճռական և միասնական դիրքորոշում ընդունելու անհրաժեշտությունը՝ հավելելով. «Սիոնիստական ռեժիմի վարքագիծը ցույց է տալիս, որ այս ռեժիմը չի հետևում որևէ շրջանակի կամ կանոնի և հարձակվում է ցանկացած երկրի վրա, երբ ցանկանա՝ առանց որևէ բան հաշվի առնելու: Նման պայմաններում իսլամական աշխարհի կողմից վճռական և հեղինակավոր դիրքորոշում ընդունելը անխուսափելի անհրաժեշտություն է»:
Գնահատելով Եգիպտոսի նախագահի հստակ և վճռական դիրքորոշումը՝ այս հանցավոր գործողությունները դատապարտելու հարցում, ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ իսլամական ումման, հետևելով Սուրբ Ղուրանի խորհուրդներին և մարգարեի ուսմունքներին, կգործի միասնաբար և կկանխի Սիոնիստական ռեժիմի կողմից իսլամական երկրների նկատմամբ ցանկացած ագրեսիա և ոտնձգություն։
ԻԻՀ նախագահը նաև հայտարարել է Եգիպտոսի նախագահին հյուրընկալելու Թեհրանի պատրաստակամության մասին և նշել. «Ակնկալվում է, որ մոտ ապագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հնարավորություն կունենան մտքեր փոխանակել և անձամբ խորհրդակցել երկկողմ հարաբերությունները բարելավելու և իսլամական աշխարհի համախմբվածությունն ամրապնդելու վերաբերյալ»։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին գոհունակություն է հայտնել Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցի կապակցությամբ և շնորհավորել նրան ՄԱԳԱՏԷ-ի հետ ձեռք բերված համաձայնագրի կապակցությամբ։ Նա նշել է, որ համաձայնագիրը տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու ԻԻՀ անկեղծության և բարի կամքի հստակ նշան է։
Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները վստահ են այս հարցում Իրանի իմաստուն և խոհեմ մոտեցման կապակյցությամբ, հավելելով. «Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար ռազմական լուծում չկա»։
Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին դատապարտել է Կատարի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը ընդգծելով Եգիպտոսի դիմադրությունն իսլամական հողերի դեմ ցանկացած ագրեսիայի և մուսուլմանական ումմայի կարմիր գծերի խախտման նկատմամբ և ասել. «Սիոնիստական ռեժիմի վերջին գործողությունները ավելի քան երբևէ անհրաժեշտ ենմ դարձրել այս ռեժիմի դեմ ընդհանուր և վճռական դիրքորոշում ընդունելու և տարածաշրջանում գերիշխելու նրա էքսպանսիոնիստական նպատակներին դիմակայելու անհրաժեշտությունը»։