Փեզեշքյան․ Իրանի ժողովրդի ուղին բռնակալների դեմ դիմադրությունն է
https://parstoday.ir/hy/news/world-i237522-Փեզեշքյան_Իրանի_ժողովրդի_ուղին_բռնակալների_դեմ_դիմադրությունն_է
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի ժողովրդի ուղին բռնակալների դեմ դիմադրության, արժանապատվության և ներքին ուժի վրա ապավինելու ուղի է։
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 29, 2025 05:01 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանի ժողովրդի ուղին բռնակալների դեմ դիմադրությունն է

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի ժողովրդի ուղին բռնակալների դեմ դիմադրության, արժանապատվության և ներքին ուժի վրա ապավինելու ուղի է։

Կիրակի օրը կայացած կառավարության խորհրդի նիստում նա նշել է, որ միջուկային հարցում ԱՄՆ-ի վարքագիծն «իռացիոնալ է և ահաբեկող»:
Նշելով, որ խոստումը խախտողները երբեք չեն բավարարվի, եթե իրանցիները չհանձնվեննրանց կամքին, Փեզեշքյանը հավելել է, որ դա երբեք տեղի չի ունենա։ ԻԻՀ նախագահն ասել է, որ ժողովրդի կենսամակարդակը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հարևանների հետ կառուցողական փոխգործակցությունը կշարունակվի։

Համաշխարհային դիմադրության նավատորմը ճանապարհին է դեպի Գազա 
Գազայի շրջափակումը ճեղքելու միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Գլոբալ դիմադրության նավատորմը, որը բաղկացած է մարդասիրական օգնություն տեղափոխող 45 նավերից, գտնվում է Եգիպտոսի Մուրսի-Մատրուհ նավահանգստում և ընդամենը երեք օր հեռու է Գազա հասնելուց: Նավատորմը դեղորայք և սնունդ է տեղափոխում պաշարման մեջ գտնվող ժողովրդի համար։

Լիբանանյան դիմադրությունն աջակցում է Պաղեստինին
 Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Ղասեմը հայտարարել է, որ լիբանանցիներն աջակցում են Դիմադրությանը, հավելելով. «Յուրաքանչյուր ոք, ով տեսնում է լիբանանցիների դիրքորոշումը, կհամոզվի, որ իսրայելական թշնամու դեմ պայքարում հաղթանակը պատկանում է Դիմադրությանը»։

Կրակոցներ՝  ԱՄՆ-ում 
ԱՄՆ Միչիգան նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել են: Ոստիկանությունը հայտարարել է, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, իսկ կասկածյալը սպանվել է:

Վիճահարույց օրենք Քնեսեթում
 Քնեսեթի ներքին անվտանգության հանձնաժողովը հայտարարել է հակասիոնիստական գործողություններ իրականացրած անձանց մահապատժի ենթարկելու մասին օրենքի նախագծի նախնական հաստատման մասին: Պաղեստինցի գերիների հարցերով գրասենյակը այս քայլը որակել է որպես միջազգային իրավունքի խախտում և պաղեստինցի բանտարկյալների սպանության օրինականացում:

Ռուսաստանի արձագանքը «Ձգանի մեխանիզմի» ակտիվացմանը 
 Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը (snapback) անվավեր է, քանի որ դրա գործընթացը խախտվել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից: