Արաղչի. Չեղարկված բանաձևերը վերականգնելու համար որևէ օրինական քայլ չի ձեռնարկվել
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, տարբեր երկրների իր գործընկերներին ուղղված նամակում, մերժել է ԱՄՆ-ի և Եվրոեռյակի կողմից Անվտանգության խորհրդի ժամկետանց բանաձևերը վերականգնելու վերջին քայլը։
Նա այդ քայլը որակել է որպես «միջազգային իրավունքի միակողմանի վերաշարադրում» և «ՄԱԿ-ի աշխատանքի չարաշահում»։ Արաղչին ընդգծել է, որ պատժամիջոցների վերականգնման համար որևէ օրինական քայլ չի ձեռնարկվել, և որ Վաշինգտոնի ու նրա եվրոպացի դաշնակիցների կողմից «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու քայլն անհիմն է և իրավական հիմք չունի։
Արաղչիի խոսքով՝ 2231 բանաձևն ընդունվել է միաձայն և սահմանում է 2025 թվականի հոկտեմբերին բոլոր միջուկային սահմանափակումների վերջնական վերացման ժամկետը։ Եվ ոչ մի երկրի թույլատրված չէ միակողմանիորեն մեկնաբանել բանաձևը։
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և Եվրոեռյակի կողմից ստանձնած պարտավորությունների խախտմաննն Արաղչին հայտարարել է, որ նրանք իրավասու չեն կիրառել 2231 բանաձևը։