Մեկնաբանություն - Իրանը՝ տարածաշրջանային հանգույց. երկաթուղային և զբոսաշրջային դիվանագիտության թռիչք Ասիայում
Pars Today- Ռազմավարական զարգացման շրջանակներում Իրանը դարձել է Ասիա-Եվրոպա առևտրի կենտրոն՝ սահմանելով 5 միլիոն տոննա միջազգային բեռի տեղափոխման ռեկորդ, ընդլայնելով երկաթուղային միջանցքները։
Երկաթուղային տրանսպորտի զարգացումը և հինգ միլիոն տոննա միջազգային երկաթուղային բեռի տեղափոխման ռեկորդը, ներառյալ տարանցումը, արտահանումը և ներմուծումը, որը ձեռք է բերվել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ համագործակցության շրջանակում ակտիվ դիվանագիտության շնորհիվ, ուրվագծում է Իրանի նոր քարտեզը՝ Մետաքսի ճանապարհին իր պատմական դիրքը վերականգնելու համար։
Երկաթուղային դիվանագիտություն. Տարանցիկ ռեկորդից մինչև միացում միջազգային միջանցքին
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, անցյալ տարի սահմանելով 5 միլիոն տոննա միջազգային բեռի տեղափոխման ռեկորդ, Իրանի երկաթուղային ցանցը հաստատել է իր եզակի դերը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներում։ Այս նվաճումը բացատրելով՝ Իրանի երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Ջաբարալի Զաքերին «երկաթուղային դիվանագիտության հաջող իրականացումը» համարել է այս զարգացման բանալին։ Անդրադառնալով Ուզբեկստանի երկաթուղիների ընկերության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հնարավորություն կտա իրանական վագոնների մուտքը ԱՊՀ երկրներ, Զաքերին հավելել է. «Իրանի դիրքը ԱՊՀ երկրների հետ երկաթուղային փոխգործակցություններում զգալիորեն բարելավվել է»։
Զաքերին հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է «Չինաստանի երկաթուղային միացումը Եվրոպային Իրանի միջոցով» և ասել. «Իրանի տարածքով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հարավային երթուղու ստեղծման նախաձեռնության առաջարկը խոստանում է երկաթուղային տարանցման զգալի զարգացում»։
Կասպյան դարպաս. Անզալի-Աքթաո երթուղու փոխակերպումը ոսկե միջանցքի
Երկաթուղային վերափոխման գործընթացները ավարտվում են Իրանի Հյուսիսում ծովային երթուղիների ամրապնդման հետ միաժամանակ։ Իրանի Հյուսիսում գտնվող Գիլանի նահանգապետ Հադի Հաղշենասը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գիլան նահանգի ռազմավարական դիրքին, հայտնել է Անզալի-Աքթաո երթուղին «Կենտրոնական Ասիայի առևտրային հնարավորության վերափոխելու մասին։ Հաղշենասն ասել է. «Երկաթուղու և ծովային ուղիների համադրությունը կնվազեցնի տեղափոխման ծախսերը և ժամանակը։ Բեռները Թուրքիայից Իրան կմտնեն երկաթուղով, կբեռնաթափվեն Անզալիում, ապա ծովով կուղարկվեն Կենտրոնական Ասիա»։
Իրանում Ղազախստանի դեսպանը նույնպես հաստատել է այս կարողությունը և Գիլան նահանգը բնութագրել որպես «Իրանի տարանցիկ դարպաս դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա»։
Զբոսաշրջային դիվանագիտություն. Իրանի և Մալայզիայի միջև համագործակցության ամրապնդում
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարի խորհրդական «Ռուզբեհ Քարդունին» մալայզիացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտնել է զբոսաշրջային համագործակցության ամրապնդման և երկկողմ վիզաների վավերականության ժամկետը մինչև 30 օր երկարաձգելու մասին: Անդրադառնալով Մալայզիայում իրանցի զբոսաշրջիկների թվի 30,000 աճին, Քարդունին հայտնել է «Մատտա Ֆեյր» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու և նմանատիպ ցուցահանդես Թեհրանում անցկացնելու Իրանի պատրաստակամության մասին ։
Տնտեսության և մշակույթի կապը. տարածաշրջանային համագործակցության նոր մոդել
Իրանը իրագործում է տարածաշրջանային համագործակցության նոր մոդել, որտեղ տրանսպորտը ծառայում է որպես տնտեսական համագործակցության հիմնական հարթակ, առևտուրը՝ որպես համագործակցության շարժիչ ուժ, իսկ մշակույթն ու զբոսաշրջությունը՝ որպես հարաբերությունների ամրապնդման գործիք: Այս բոլոր միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանը, օգտագործելով իր եզակի աշխարհագրական դիրքը և ակտիվ դիվանագիտությունը, դառնում է Ասիայի հաղորդակցային ու տնտեսական հանգույց: Մետաքսի ճանապարհի վերականգնումը բազմակողմանի միջանցքների տեսքով ոչ միայն կվերափոխի Իրանի տնտեսությունը, այլև նոր հավասարակշռություն կստեղծի տարածաշրջանային հավասարումներում։