Չինաստանի հրթիռային նախապատրաստությունները «ԱՄՆ-ի բազաների» համար
https://parstoday.ir/hy/news/world-i237566-Չինաստանի_հրթիռային_նախապատրաստությունները_ԱՄՆ_ի_բազաների_համար
Pars Today - Հրթիռների արտադրությունը բազմապատկելու ԱՄՆ-ի ջանքերի մասին լրատվամիջոցների լուսաբանումից հետո, New York Times-ը հրապարակել է մի քանի արբանյակային լուսանկարներ և հաղորդել. «Չինաստանը արագորեն ընդլայնում է իր հրթիռային ուժերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2025 12:34 Asia/Tehran
  •  Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը անձամբ այցելել է երկրի հրթիռային բրիգադներ
    Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը անձամբ այցելել է երկրի հրթիռային բրիգադներ

Pars Today - Հրթիռների արտադրությունը բազմապատկելու ԱՄՆ-ի ջանքերի մասին լրատվամիջոցների լուսաբանումից հետո, New York Times-ը հրապարակել է մի քանի արբանյակային լուսանկարներ և հաղորդել. «Չինաստանը արագորեն ընդլայնում է իր հրթիռային ուժերը»։

Երեքշաբթի օրը «Նյու Յորք Թայմս»-ը հաղորդել է, որ Չինաստանը արագորեն ընդլայնում է իր հրթիռների արտադրությունը։ Այս լուրը տարածվել է այն բանից հետո, երբ «Ուոլ Սթրիթ Ջըրնալ»-ը երեկ հաղորդել է, որ Չինաստանի հետ ապագայում հնարավոր հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի մտավախությունները Վաշինգտոնին դրդել են կրկնապատկել իր հրթիռների արտադրությունը։

Հանրապետական ​​կուսակցությանը մոտ կանգնած թերթը հաղորդել է, որ Պենտագոնը  ռազմական կապալառուներին հանձնարարել է կրկնապատկել կամ նույնիսկ քառապատկել  կենսական նշանակություն ունեցող 12 սպառազինական համակարգերի արտադրությունը։ «Նյու Յորք Թայմս»-ը հաղորդել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը անձամբ այցելել է երկրի հրթիռային բրիգադներ և զինվորականներին կոչ է արել  իրենց մեջ «խորացնել վտանգի և ճգնաժամի զգացումը»։