Միջազգային լրահոս - Արաղչի․ Ուրանի հարստացումն Իրանի իրավունքն է
-
Աբբաս Արաղչի, ԻԻՀ ԱԳ նախարար
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ուրանի հարստացումն Իրանի իրավունքն է Նշելով, որ ուրանը հարստացնելն Իրանի իրավունքն է, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Մենք երբեք չենք խախտել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT) և միշտ գործել ենք միջազգային իրավունքի շրջանակներում»։
Երեքշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Մենք երբեք չենք ունեցել միջուկային զենք ունենալու ցանկություն, և մենք դա ապացուցեցինք, երբ 2015թ․ 5+1 երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, ստորագրեցինք ՀԳՀԾ-ն»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Արաղչին հավելել է. «Միացյալ Նահանգները հարձակվել է մեր միջուկային օբյեկտների և հարստացման կենտրոնների վրա՝ ոչնչացնելով դրանք և լուրջ վնաս հասցնելով։ Սակայն ռազմական գործողությունը չէր կարող լուծել խնդիրը, քանի որ այդ տեխնոլոգիան տեղայնացված է։ Մենք միջուկային տեխնոլոգիան չենք ներմուծել արտասահմանից, այլ ինքներս ենք մշակել այն»։
«Սամուդ» նավատորմը մտնում է վտանգավոր գոտի, և Իսրայելի հարձակման սպառնալիքը մեծանում է
«Սամուդ Գլոբալ» շարասյան կազմակերպիչները հայտարարել են, որ մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմը ներկայումս գտնվում է Գազայից 175 ծովային մղոն հեռավորության վրա և մտնում է բարձր ռիսկի գոտի: Նրանք հայտարարել են, որ մոտ 20 իսրայելական ԱԹՍ-ներ թռիչք են իրականացրել նավատորմի վրայով և հետևում են դրանց տեղաշարժերին: Նշվում է, որ նավատորմի վրա ցանկացած հարձակում կհամարվի հարձակում Պաղեստինի վրա, և նրա ուղևորների անվտանգությունը կախված է միջազգային հանրության հսկողությունից:
Չինաստան. Մենք դեմ ենք հակաիրանական պատժամիջոցներին և ճնշմանը
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը մամուլի ասուլիսում ասել է. «Մենք դեմ ենք ուժի սպառնալիքին, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և ճնշմանը։ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը այսօրվա ճգնաժամի արմատական պատճառն է: Չինաստանը կարծում է, որ Իրանի միջուկային հարցի խաղաղ կարգավորումը քաղաքական և դիվանագիտական միջոցներով միակ ընդունելի տարբերակն է»:
Կոլումբիայի նախագահ. Թրամփը մեղսակից է Գազայի ժողովրդի ցեղասպանությանը
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Գազայի վրա Իսրայելի հարձակումների համար պատասխանատու լինելու մեջ և նրան անվանել ցեղասպանության հանցագործության մեղսակից։
Պետրոն ասել է. «Եթե այս իրավիճակը շարունակվի, մեղսակից լինելով ցեղասպանությանը, միակ տեղը, որտեղ Թրամփը արժանի է լինել, բանտն է»։
Ռուսաստան. Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան անկախ չեն
Վիեննայում գտնվող միջազգային կառույցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը երեքշաբթի օրը X-ում գրել է. «Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան բացահայտորեն ասում են, որ իրենց խնդիրն է նպաստել Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային համաձայնագրի կնքմանը: Սա մի տեսակ խոստովանություն է, որ եվրոպացիները անկախ չեն»:
Ֆրանսիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը մահացել է հյուրանոցի 22-րդ հարկից ընկնելուց հետո
«Ռոյթերսը» հայտնել է, որ Ֆրանսիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը մահացել է Փարիզի հյուրանոցի 22-րդ հարկից ընկնելուց հետո: Դեպքի և դրա պատճառի մասին լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: