Իրան-ԵԱՏՄ մերձեցումը՝ նոր ուղի է տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության համար
ԵԱՏՄ-ի հետ Իրանի ռազմավարական համագործակցությունը նոր ուղի է բացել տարածաշրջանային և համաշխարհային առևտրի համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել են անդամ և դիտորդ պետությունների, այդ թվում՝ Իրանի վարչապետներն ու ղեկավարները, ընդգծվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ամրապնդման և առևտրային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Մայիս ամսին Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի գործադրումը նշանակալի նվաճում է: Համաձայնագրի հիմամբ ապրանքների 87 տոկոսի համար մաքատուրքերը զրոյացվել ե։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օրչուկը հայտարարել է, որ համաձայնագրի գործադրումից հետո, Թեհրանի և Մոսկվայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 35 տոկոսով։
Ռազմավարական դիրքի և բաց ջրերին հասանելիության շնորհիվ, Իրանը Հյուսիս-Հարավ միջանցքի համար կենսական կարևոր օղակ է դեպի Հնդկաստան: Այս միջանցքի զարգացումը ոչ միայն կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, այլև կբարձրացնի Կենտրոնական Ասիայի և Հնդկական օվկիանոսի միջև առևտրային փոխանակումների արագությունը։
Այս մերձեցումը ձևավորվում է, քանի որ տարածաշրջանային երկրները ձգտում են նվազեցնել կախվածությունն արևմտյան ֆինանսական համակարգից և ընդլայնել բազմակողմ տնտեսական հարաբերությունները: ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցությունը կարող է ծառայել որպես մոդել տարածաշրջանի մյուս երկրների համար՝ տնտեսական ինքնիշխանությունն ամրապնդելու և ոչ արևմտյան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար։
Ապագա համագործակցության հեռանկարները ներառում են թվային առևտրի, ծովային տրանսպորտի և հալալ առևտրի զարգացումը, ինչը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային առևտրային կենտրոնի: Այս համագործակցությունները ոչ միայն կակտիվացնեն Իրանի տնտեսական ներուժը, այլև դեր կխաղան տարածաշրջանային և համաշխարհային նոր տնտեսական ճարտարապետության ձևավորման գործում: