Չինաստանը ԱՄՆ-ի նավերի համար հատուկ նավահանգստային վճար կսահմանի
https://parstoday.ir/hy/news/world-i237946-Չինաստանը_ԱՄՆ_ի_նավերի_համար_հատուկ_նավահանգստային_վճար_կսահմանի
Չինաստանը հոկտեմբերի 14-ից հատուկ նավահանգստային վճար է սահմանում ԱՄՆ-ի հետ առնչվող նավերի համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՉԺՀ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
(last modified 2025-10-10T14:39:18+00:00 )
Հոկտեմբեր 10, 2025 18:09 Asia/Tehran
  • Չինաստանը ԱՄՆ-ի նավերի համար հատուկ նավահանգստային վճար կսահմանի

Չինաստանը հոկտեմբերի 14-ից հատուկ նավահանգստային վճար է սահմանում ԱՄՆ-ի հետ առնչվող նավերի համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՉԺՀ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:

Վճարը կգանձվի ամերիկյան ընկերություններին պատկանող կամ նրանց կողմից շահագործվող նավերից, ինչպես նաև այն նավերից, որտեղ ԱՄՆ քաղաքացիները, կազմակերպությունները կամ անհատները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունեն առնվազն 25% բաժնեմաս: Պահանջը տարածվում է նաև ԱՄՆ դրոշով նավարկող և ամերիկյան նավաշինարաններում կառուցված նավերի վրա:

Հայտարարության համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 14-ից սկսվող հավաքագրումը 1 տոննայի համար կկազմի 400 յուան (մոտ 56 դոլար), 2026 թվականի ապրիլի 17-ից՝ 640 յուան (մոտ 89 դոլար), 2027 թվականի ապրիլի 17-ից՝ 880 յուան (մոտ 123 դոլար), իսկ 2028 թվականի ապրիլի 17-ից՝ 1120 յուան (մոտ 157 դոլար)։

Եթե նավը մեկ նավարկության ընթացքում մուտք է գործում մի քանի չինական նավահանգիստներ, ապա վճարը գանձվում է դրանցից միայն առաջինում: 1 տոննայից պակաս ջրատարողությամբ նավերի համար հաշվարկը կատարվում է մինչև 1 տոննա զտաքաշի կլորացմամբ:

Տրանսպորտի նախարարությունում ընդգծել են, որ դա ԱՄՆ-ի կողմից չինական նավերի համար նավահանգստային տուրքի ներդրմանն ի պատասխան ներդրված միջոց է: Այս տարվա ապրիլին Չինաստանի առևտրի նախարարությունը Վաշինգտոնին նախազգուշացրել էր նման սահմանափակումների ներդրման դեպքում հայելային միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին: