Հարավային Կովկասը կանգնած է աշխարհաքաղաքական շրջադարձի շեմին
https://parstoday.ir/hy/news/world-i242540-Հարավային_Կովկասը_կանգնած_է_աշխարհաքաղաքական_շրջադարձի_շեմին
2026 թվականին Հարավային Կովկասում քաղաքական և անվտանգային զարգացումները տարածաշրջանը վերածել են գերտերությունների մրցակցության ամենաբարդ կենտրոններից մեկի։ Փորձագետները կարծում են, որ օտարերկրյա դերակատարների ակտիվ ներկայությանը զուգահեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական վեճերի շարունակումը  , այս տարածաշրջանի ապագա ուղին դրել է զգայուն իրավիճակի մեջ, և ցանկացած քաղաքական որոշում կարող է լայնածավալ  հետևանքներ ունենալ նրա կայունության և զարգացման համար։
(last modified 2026-02-07T15:01:10+00:00 )
Փետրվար 07, 2026 18:31 Asia/Tehran
  • Հարավային Կովկասը կանգնած է աշխարհաքաղաքական շրջադարձի շեմին

2026 թվականին Հարավային Կովկասում քաղաքական և անվտանգային զարգացումները տարածաշրջանը վերածել են գերտերությունների մրցակցության ամենաբարդ կենտրոններից մեկի։ Փորձագետները կարծում են, որ օտարերկրյա դերակատարների ակտիվ ներկայությանը զուգահեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական վեճերի շարունակումը  , այս տարածաշրջանի ապագա ուղին դրել է զգայուն իրավիճակի մեջ, և ցանկացած քաղաքական որոշում կարող է լայնածավալ  հետևանքներ ունենալ նրա կայունության և զարգացման համար։

Ռուսաստանի Accents վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Անտոն Չաբլինի խոսքով՝ 2020 և 2023 թվականների հակամարտություններից հետո առաջացած լարվածությունը շարունակում է հակակշռի տակ առնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները, իսկ Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը հանգեցրել են միայն սահմանափակ արդյունքների: Նույնիսկ 2025 թվականի խաղաղության ճանապարհային քարտեզը չի կարողացել ամրապնդել փոխադարձ վստահությունը, և սոցիալական արձագանքները, այդ թվում՝ որոշ տնտեսական համագործակցության նկատմամբ անհամաձայնությունը, վկայում են երկու երկրների հասարակություններում բացված խորը ճեղքերի մասին:

Հայաստանում շարունակվում են ներքին վեճերը խաղաղության ուղու և հնարավոր տարածքային զիջումների շուրջ, և կառավարությունը բախվում է քաղաքական և սոցիալական մարտահրավերների: Իսկ Ադրբեջանը, հույսը դնելով էներգետիկ եկամուտների և Թուրքիայի աջակցության վրա, վարում է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն՝ առաջ մղելով այնպիսի նախագծեր, ինչպիսին է Նախիջևանին կապող տրանսպորտային միջանցքը, որը քննադատության է ենթարկվել Հայաստանի ցածր մասնաբաժնի պատճառով:

Միևնույն ժամանակ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում գերտերությունների մրցակցությունը սրվել է։ Ռուսաստանը մնում է երկու երկրների համար հիմնական տնտեսական գործընկեր, իսկ Չինաստանը ընդլայնել է իր ներկայությունը՝ ներդրումներ կատարելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներում։

Փորձագետները կարծում են, որ 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են որոշել երկրի արտաքին քաղաքականության ապագա ուղղությունը և ուժերի հավասարակշռությունը ամբողջ Հարավային Կովկասում, մի տարածաշրջան, որի ապագան առավել քան երբևէ կախված է լոգիստիկ նախագծերի հաջողությունից, սոցիալական վստահության մակարդակից և օտարերկրյա տերությունների փոխգործակցությունից։