Չինաստանը մերժել է Իրանից նավթ չգնելու ԱՄՆ-ի պահանջը
https://parstoday.ir/hy/news/world-i245464-Չինաստանը_մերժել_է_Իրանից_նավթ_չգնելու_ԱՄՆ_ի_պահանջը
Դոնալդ Թրամփն ասել է. «Չինաստանի նախագահը ցանկություն ունի նավթ գնել Իրանից»։
(last modified 2026-05-15T07:41:29+00:00 )
Մայիս 15, 2026 10:19 Asia/Tehran
  • Չինաստանը մերժել է Իրանից նավթ չգնելու ԱՄՆ-ի պահանջը

Դոնալդ Թրամփն ասել է. «Չինաստանի նախագահը ցանկություն ունի նավթ գնել Իրանից»։

Pars Today-ը, հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ Չինաստան այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Պեկինը պատրաստ է շարունակել նավթ գնել Իրանից։

ԱՄՆ նախագահը նշել է. «Ցզինպինն ասել է, որ մտադրություն չունի Իրանին ռազմական տեխնիկա տրամադրել։ Սա կարևոր հայտարարություն է, բայց միևնույն ժամանակ նա ասել է, որ նրանք Իրանից մեծ քանակությամբ նավթ են գնում և ցանկանում են շարունակել դա անել»։

Հաղորդագրությունները վկայում են, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո Չինաստանը մնում է իրանական նավթի ամենամեծ գնորդը։

Հում անելով տանկերների տեղաշարժերին հետևող Vertexa ընկերությանը, Reuters-ը հաղորդում է, որ  Չինաստանը 2026 թվականի մարտին ռեկորդ է սահմանել Իրանից նավթի ներմուծման ոլորտում, ներմուծման ծավալը հասցնելով օրական 1.8 միլիոն բարելի։