Արաղչիի նամակը Կառավարիչների խորհրդին. Ստեղծված ճգնաժամի պատճառն ԱՄՆ-ն է
ՄԱԿ-ի Կառավարիչների խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳ նախարարը քննադատել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ներկայացված բանաձևի նախագիծը, նշելով․ որ ստեղծված ճգնաժամի պատճառն ԱՄՆ-ն է և կոչ անելով զգոն լինել քաղաքական շահարկումների և գործակալության մեխանիզմների չարաշահման նկատմամբ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին, Կառավարիչների խորհրդի հունիսյան եռամսյակային նիստին զուգահեռ, ԱՄՆ բանաձևի նախագիծը համարել է քաղաքական և չարամիտ գործողություն և ընդգծել, որ Միացյալ Նահանգները, որը ներկայիս ճգնաժամերի հիմնական պատճառն է և չպետք է շահագործի Կառավարիչների խորհրդին իր անօրինական գործողությունները օրինականացնելու համար։
Նամակում Արաղչին անդրադարձել է Կառավարիչների խորհրդի 2025 թվականի հունիսին բանաձևի հաստատումից հետո տեղի ունեցած զարգացումներին և նշել, որ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Միացյալ Նահանգները և Իսրայելի ռեժիմը հարձակվել են Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նա զգուշացրել է այդ քայլերի հետևանքների մասին՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք Գործակալությունը կրկին դառնալո՞ւ է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները արդարացնելու գործիք։
Իրանի ԱԳ նախարարը խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները, միջուկային գիտնականների և նրանց ընտանիքների անդամների սպանությունը որակել է որպես աննախադեպ Գործակալության պատմության մեջ և այդ գործողությունները համարել է սպառնալիք միջազգային իրավական համակարգին, համաշխարհային անվտանգությանը և չտարածման ռեժիմին։ Նա կոչ է արել Կառավարիչների խորհրդի անդամներին կանխել լարվածության սրումը և իրավիճակի հետագա բարդացումը՝ մերժելով այս բանաձևը։