Իրանի արտաքին գործերի նախարարություն. ԱՄՆ հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում էին
https://parstoday.ir/hy/news/world-i246450-Իրանի_արտաքին_գործերի_նախարարություն._ԱՄՆ_հարձակումները_ՄԱԿ_ի_կանոնադրության_խախտում_էին
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարավային շրջանների վրա ԱՄՆ-ի հարձակումները ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում, և ընդգծել , որ Իրանի զինված ուժերը այս գործողությանը պատասխանել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
(last modified 2026-06-10T12:28:08+00:00 )
Հունիս 10, 2026 15:57 Asia/Tehran
  •  Իրանի արտաքին գործերի նախարարություն. ԱՄՆ հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում էին

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարավային շրջանների վրա ԱՄՆ-ի հարձակումները ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում, և ընդգծել , որ Իրանի զինված ուժերը այս գործողությանը պատասխանել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտյան՝ ԱՄՆ-ն Իրանիդ եմ հարձակումներ է սկսել՝ Հորմուզի նեղուցում Apache ուղղաթիռի խոցման պատրվակով։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս գործողությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետին և միջազգային հարաբերություններում ուժի կիրառման արգելքի սկզբունքին և արտացոլում է Վաշինգտոնի ռազմատենչ մոտեցումը։
Հայտարարության համաձայն՝ ի պատասխան այս ագրեսիայի, ԻԻՀ ԶՈՒ-ն թիրախավորել է տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաները, որտեղից իրականացվել են հարձակումները։ Նախարարությունը նաև կոչ է արել տարածաշրջանի երկրներին՝ կանխել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից իրենց տարածքն ու կառույցներն Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու համար օգտագործելը, ինչպես նաև կոչ է արել ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել ագրեսորներին։