Ղարիբաբադի ․ Եվրոպան չպետք է կանգնի ագրեսորների կողքին
https://parstoday.ir/hy/news/world-i248002-Ղարիբաբադի_Եվրոպան_չպետք_է_կանգնի_ագրեսորների_կողքին
ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը, դիմելով եվրոպական կառավարություններին, ընդգծել է, որ ցանկացած երկիր, որը իր ռազմաբազաները կամ տարածքը կտրամադրի ագրեսորին, կհամարվի ագրեսորի գործընկեր։
(last modified 2026-07-23T07:17:04+00:00 )
Հուլիս 23, 2026 10:39 Asia/Tehran
  • Ղարիբաբադի ․ Եվրոպան չպետք է կանգնի ագրեսորների կողքին

ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը, դիմելով եվրոպական կառավարություններին, ընդգծել է, որ ցանկացած երկիր, որը իր ռազմաբազաները կամ տարածքը կտրամադրի ագրեսորին, կհամարվի ագրեսորի գործընկեր։

Հղում անելով Իրանի հեռուստատեսության լրատվական ծառայությանը, Pars Toda-ը հաղորդում է, որ Քազեմ Ղարիբաբադին X-ում գրել է. «Եվրոպական երկրների 25 դեսպանների և գործերի ժամանակավոր հավատարմատարների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները ընթացիկ հարցերի և ԱՄՆ-ի հանցավոր գործողությունների վերաբերյալ և ընդգծել, որ 40-օրյա պատերազմի ընթացքում մենք ծանր պարտություն ենք հասցրել ագրեսորներին»։

Նա հավելել է. «Ռազմական ագրեսիայի նոր փուլում նույնպես վճռականորեն կպաշտպանենք մեր տարածքն ու ազգային շահերը։ Այս պատերազմները Միացյալ Նահանգների համար որևէ ռազմավարական ձեռքբերում չեն ապահովել և միայն վտանգի տակ են դնում տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը»։

Ղարիբաբադին ընդգծել է. «Եվրոպական կառավարությունները պետք է գիտակցեն, որ ագրեսորին ռազմաբազաներ կամ տարածք տրամադրելը նրանց կդնի ագրեսորների շարքում։ Եվրոպայից ակնկալվում է լինել դիվանագիտության առաջամարտիկ, այլ ոչ թե հետևել ագրեսոր ուժին»։