Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i248038-Իրանը_և_Սաուդյան_Արաբիան_պետք_է_խաղաղ_ատոմի_իրավունք_ունենան_Պեսկով
Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուս երկրները պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան։
(last modified 2026-07-23T15:06:40+00:00 )
Հուլիս 23, 2026 18:20 Asia/Tehran
  • Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով

Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուս երկրները պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան։

Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Բոլորին քաջ հայտնի է խաղաղ ատոմի և խաղաղ ատոմային էներգիայի նկատմամբ ցանկացած պետության իրավունքի վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Եվ այդ իրավունքը պետք է ունենա թե՛ Իրանը, թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ մյուս պետությունները», — ճեպազրույցի ընթացքում ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ աշխարհում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը նույնպես «բոլորին քաջ հայտնի է»։