Պուտին. Իրանի արագընթաց փոքր նավատորմը արդյունավետ գործեց ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i248288-Պուտին._Իրանի_արագընթաց_փոքր_նավատորմը_արդյունավետ_գործեց_ԱՄՆ_ի_դեմ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արևմտյան Ասիայում հակառակորդների ագրեսիվ գործողությունների դեմ Իրանի արագընթաց փոքր նավատորմի արդյունավետությանը, ընդգծել է, որ նման կարողությունները պետք է զարգացվեն նաև Ռուսաստանի ռազմածովային ուժերում։
(last modified 2026-07-30T08:54:16+00:00 )
Հուլիս 30, 2026 12:21 Asia/Tehran
  • Պուտին. Իրանի արագընթաց փոքր նավատորմը արդյունավետ գործեց ԱՄՆ-ի դեմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արևմտյան Ասիայում հակառակորդների ագրեսիվ գործողությունների դեմ Իրանի արագընթաց փոքր նավատորմի արդյունավետությանը, ընդգծել է, որ նման կարողությունները պետք է զարգացվեն նաև Ռուսաստանի ռազմածովային ուժերում։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ռազմածովային նավատորմի հրամանատարների և զինծառայողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արևմտյան Ասիայի վերջին ռազմական զարգացումներին և հայտարարել. «Տեսեք, թե այժմ ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում․ այսպես կոչված  Իրանի`  «մժեղային նավատորմը» լիովին արդյունավետ է գործում»։

Պուտինը, հիշեցնելով, որ «մժեղային նավատորմի» ռազմավարությունը ռազմական նավագնացության երկար պատմություն ունի, նշել է, որ Ռուսաստանը ևս, հաշվի առնելով տարբեր ջրային տարածքներում ռազմական գործողությունների առանձնահատկությունները, պետք է զարգացնի նմանատիպ նավային ստորաբաժանումներ։

Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Financial Times-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերի փոքր արագընթաց նավակները, որոնք հայտնի են որպես «մժեղային նավատորմ», տեղակայվել են Հորմուզի նեղուցում։ Ըստ հրապարակման՝ Թեհրանը երկրի հարավի ծոցերում, քարանձավներում և առափնյա թունելներում թաքցրել ու տեղաբաշխել է հարյուրավոր փոքր արագընթաց նավակներ։

Financial Times-ի տվյալներով՝ այդ նավակները հիմնականում զինված են թեթև սպառազինությամբ, իսկ դրանց մի մասը՝ նաև կարճ հեռահարության հրթիռներով, և խմբային գործողություններով կարողանում են ճնշում գործադրել ավելի մեծ ու դանդաղաշարժ նավերի վրա։