Մերշայմեր.Իրանը բանակցություններում առավել քան երբևէ կոշտ կլինի
https://parstoday.ir/hy/news/world-i248578-Մերշայմեր.Իրանը_բանակցություններում_առավել_քան_երբևէ_կոշտ_կլինի
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մերշայմերը կարծում է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ հնարավոր ցանկացած բանակցության ընթացքում, հիմնվելով վերջին իրադարձությունների սեփական գնահատականի վրա, կորդեգրի նախկինից ավելի կոշտ դիրքորոշում։
(last modified 2026-08-05T13:43:42+00:00 )
Օգոստոս 05, 2026 17:10 Asia/Tehran
  • Մերշայմեր.Իրանը բանակցություններում առավել քան երբևէ կոշտ կլինի

Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մերշայմերը կարծում է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ հնարավոր ցանկացած բանակցության ընթացքում, հիմնվելով վերջին իրադարձությունների սեփական գնահատականի վրա, կորդեգրի նախկինից ավելի կոշտ դիրքորոշում։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Մերշայմերը, քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Իրանի հետ հակամարտության հարցում, նշել է, որ Թեհրանն այժմ ավելի լավ է գիտակցում իր դիրքերը և համոզված է, որ Վաշինգտոնն ավելի քան երբևէ շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում։
Մերշայմերի խոսքով՝ հունիսի 17-ի փոխըմբռնման հուշագիրը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները հիմնական տարաձայնությունների շուրջ որոշ հարցերում նահանջել է իր նախնական դիրքորոշումներից, ուստի ապագայում Թրամփի վարչակազմի համար նմանատիպ համաձայնության հասնելն ավելի դժվար կլինի։
Չիկագոյի համալսարանի պրոֆեսորը նաև ընդգծել է, որ, իր գնահատմամբ, ԱՄՆ-ն ներկայումս չունի ռազմական ճանապարհով ինչ որ բան էապես փոխելու արդյունավետ տարբերակ և, ի վերջո, ստիպված կլինի շարունակել դիվանագիտական ուղին և ձգտել համաձայնության։