Իրան-Ռուսաստան արդյունաբերական համագործակցության ընդլայնումը «Automobility 2026» ցուցահանդեսում
https://parstoday.ir/hy/news/world-i249412-Իրան_Ռուսաստան_արդյունաբերական_համագործակցության_ընդլայնումը_automobility_2026_ցուցահանդեսում
Ռուսաստանում անցկացվող ավտոպահեստամասերի և սպասարկման 30-րդ միջազգային ցուցահանդեսին իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը վկայում է Թեհրանի և Մոսկվայի միջև արդյունաբերական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև պատժամիջոցների պայմաններում երկու երկրների կողմից առևտուրն աշխուժացնելուն ուղղված ջանքերի մասին։
(last modified 2026-08-25T13:08:35+00:00 )
Օգոստոս 25, 2026 16:37 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան արդյունաբերական համագործակցության ընդլայնումը «Automobility 2026» ցուցահանդեսում

Ռուսաստանում անցկացվող ավտոպահեստամասերի և սպասարկման 30-րդ միջազգային ցուցահանդեսին իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը վկայում է Թեհրանի և Մոսկվայի միջև արդյունաբերական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև պատժամիջոցների պայմաններում երկու երկրների կողմից առևտուրն աշխուժացնելուն ուղղված ջանքերի մասին։

Ինչպես հաղորդում է IRNA-ն, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Automobility 2026» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ավտոպահեստամասերի ոլորտում իրանական ընկերությունների և Ռուսաստանի միջև առևտրի ծավալն ութ անգամ աճել է։

Իրանն արդեն հինգերորդ տարին անընդմեջ մասնակցում է այս ցուցահանդեսին միասնական տաղավարով, որտեղ երկրի ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող և մատակարարման շղթայի ոլորտում գործող 1850 ընկերություններ ցուցադրել են ռուսական շուկայի հետ համագործակցության զգալի ներուժ։

Ջալալին ընդգծել է, որ այս միջոցառմանը Իրանի կայուն մասնակցությունը վկայում է Թեհրանի և Մոսկվայի՝ արդյունաբերական կապերն խորացնելու և փոխադարձ հնարավորություններն արդյունավետ օգտագործելու վճռականության մասին. միտում, որը կարող է նպաստել Իրանի ոչ նավթային արտահանման ընդլայնմանը և երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։