Իրանը պատրաստ է համապարփակ և բազմաշերտ պատերազմի
https://parstoday.ir/hy/news/world-i251560-Իրանը_պատրաստ_է_համապարփակ_և_բազմաշերտ_պատերազմի
Իրանցի մի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ երկիրը՝ ի պատասխան թշնամու ցանկացած ոտնձգության, ահաբեկչության կամ հարձակման, կարձագանքի առանց սահմանափակումների ու զսպվածության և կթիրախավորի ագրեսորների ու տարածաշրջանում նրանց հովանավորների հասանելի նպատակակետերն ու շահերը։
(last modified 2026-10-21T06:27:38+00:00 )
Հոկտեմբեր 21, 2026 09:53 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է համապարփակ և բազմաշերտ պատերազմի

Իրանցի մի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ երկիրը՝ ի պատասխան թշնամու ցանկացած ոտնձգության, ահաբեկչության կամ հարձակման, կարձագանքի առանց սահմանափակումների ու զսպվածության և կթիրախավորի ագրեսորների ու տարածաշրջանում նրանց հովանավորների հասանելի նպատակակետերն ու շահերը։

Ինչպես հաղորդում է «Press TV»-ն, անվտանգության ոլորտի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը պատրաստվել է համակողմանի և բազմաշերտ պատերազմի դիմակայմանը, իսկ ռազմական հարձակման վերաբերյալ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հստակ սպառնալիքները պատճառ են հանդիսանում, որ առավել քան երբևէ ուժեղացնել պաշտպանական միջոցները։
Անդրադառնալով Իրանի դեմ Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմավարական համագործակցությանը՝ նա անիրատեսական է որակել այս երկուսի ռազմական գործողությունները միմյանցից անկախ համարելը և նշել, որ Թեհրանի տեսանկյունից ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ պատերազմում առանձին քայլեր չեն ձեռնարկում և աշխատում են համակարգված։
Այս հայտարարությունները ընդգծում են ռազմական սպառնալիքների դեմ Իրանի զսպման մոտեցման փոփոխությունը. մոտեցում, որը հիմնված է ցանկացած ագրեսիային լայնածավալ արձագանք տալու և հարձակվողների ու նրանց տարածաշրջանային հովանավորների համար դրա հետևանքների ու ծախսերի շրջանակն ընդլայնելու վրա։