Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է. Ժան-Կլոդ Յունկեր
https://parstoday.ir/hy/news/world-i42085-Եվրոպական_բանակի_ստեղծումն_անխուսափելի_է._Ժան_Կլոդ_Յունկեր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ը հազիվ թե մտահոգվի Եվրոպայի մտահոգության մասին.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2016 16:08 Asia/Tehran
  • Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է. Ժան-Կլոդ Յունկեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ը հազիվ թե մտահոգվի Եվրոպայի մտահոգության մասին.

»Մենք շատ բանով ենք պարտական ամերիկացիներին, սակայն նրանք երկարաժամկետ հեռանկարում չեն մտահոգվի եվրոպացիների անվտանգության մասին։

Մենք ինքներս պետք է անենք դա և դրա համար էլ մենք պետք է նոր ընթացք հաղորդենք եվրոպական պաշտպանական միությանը՝ ընդհուպ մինչև եվրոպական բանակի ստեղծում։

Դա ապագայի երաժշտություն է, և այն արդեն իսկ հնչում է, միայն թե շատ եվրոպացիներ դեռ չեն լսում այն»։

Յունկերն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները չեն կարող վերանայվել, քանի որ աշխարհն ունի դրանց կարիքը, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կանգնեն ուս ուսի տված։

1in.am