Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքերն սպառնում են աշխարհին
Ճապոնիայի Նագասակիում զինաթափման միջազգային համագումարում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունենալով, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և աշխարհի համար:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Հասան Դարյային ասել է.«Միջուկային զենքից զերծ Միջին Արևելք ստեղծելու համար բոլորը պարտավոր են ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա, որովհետև այդ ռեժիմի միջուկային ծրագրերը լուրջ մտահոգություն են պատճառել միջազգային հանրությանը»:
Զինաթափման միջազգային համագումարում Իրանի ներկայացուցիչը նշել է, որ ցավոք դեռ որոշ երկրներ դաս չեն քաղել Հիրոսիմայի և Նագասակիի դառը դեպքերից:
Անդարադառնալով միջուկային զենքերի մասին իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ֆեթվային, նա նշել է, որ մարդկության անվտանգության ապահովման լավագույն ճանապարհն այդ զենքերի կատարյալ ոչնչացումն է:
Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանիայի խաղաղության ու զինաթափման կենտրոնի համագործակցությամբ կայացած նիստում, ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, տարբեր երկրների, կազմակերպությունների, պետական ու անկախ կառույցների և հետազոտական կենտրոնների 50 ներկայացուցիչներ: