Դանիայում չեղարկվել է կրոնների դեմ ուղղված անարգանքի արգելման մասին օրենքը
Դանիայի օրենսդիրները չեղյալ են հայտարարել այդ երկրում կրոնների դեմ ուղղված անարգանքի արգելման մասին 150-ամյա օրենքը:
Ռուսական RT կայքը հաղորդել է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորները ուրբաթ օրը չեղարկել են այդ երկրի Սահմանադրության 140-րդ հոդվածը, որի համաձայն այն անձը, ով հրապարակավ փորձեր անարգել մի կրոնի հետևորդների սրբությունները և սկզբունքները, դատապարտվում էր չորս ամսվա ազատազրկման կամ տուգանքի:
Չեղյալ հայտարարված օրենքի համաձայն՝ սուրբ գիրքը այրելու նման քայլերի համար քրեական հետապնդում էր հարուցվում:
Դանիայի իշխանությունները, չնայած այդ նոր չեղարկված օրենքի առկայության, բազմիցս իրենց աչքերը փակել են Ղուրանի, իսլամի մեծ մարգարեի և մուսուլմանների այլ սրբությունների դեմ ուղղված անարգանքների վրա: