Էմիգրանտների նկատմամբ ԵՄ անդամների անպատասխանատու վերաբերմունքն արժանացել է քննադատության
Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ, տիկին Լուիսա Մորգանտինին էմիգրանտների նկատմամբ եվրոպական պետությունների վերաբերմունքը որակել է «անմարդկային»:
Իրանի ռադիո- հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների իտալերեն լեզվով հաղորդումներ հեռարձակող ռադիոկայանին տված հարցազրույցում, տիկին Լուիսա Մորգանտինին ասել է.«Եվրոպական պետությունները փախստականների խնդիրների կարգավորմանը նպաստելու փոխարեն , միայն փորձում են կանխել նրանց մուտքն իրենց երկիր»:
Մորգանտինին հավելել է.«Իհարկե միգրացիան պետք է վերահսկել, բայց պետք է նկատի ունենալ ,որ փախստականները Միջին Արևելքում ու հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների վարած քաղաքականության հետևանքով տիրող անկայունության ու ընթացող պատերազմների պատճառով են այդպիսի իրավիճակում հայտնվել»:
Պաղեստինի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը արևմուտքի վարած սխալ քաղաքականության մյուս արդյունքը համարելով , Մորգանտինին ասել է.«ԱՄՆ-ն և Եվրոպան փաստորեն ոչ մի քայլ չեն կատարում Իսրայելի ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման և պաղեստինցիների բնակարանների ավերման հարցում»:
Եվրամիության նախկին պաշտոնյան քննադատել է պաղեստինցի պայքարող երիտասարդներին ահաբեկիչ անվանելը: «Ցավալի է, որ պաղեստինցի պայքարող երիտասարդները կոչվում են ահաբեկիչ, իսկ Իսրայելի ռեժիմի վարչապետը, ով պետական ահաբեկչության պարագլուխն է, ազատորեն այցելում է եվրոպական երկրներ»: