Չեղյալ է հայտարարվել էմիգրանտներին ԱՄՆ-ի բանակում ծառայության ընդունելու ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i72197-Չեղյալ_է_հայտարարվել_էմիգրանտներին_ԱՄՆ_ի_բանակում_ծառայության_ընդունելու_ծրագիրը
ԱՄՆ բանակը հակամիգրացիոն քայլի դիմելով, չեղարկել է արտերկրում ծնված հարյուրավոր էմիգրանտների բանակում ծառայության ընդունելու ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 13:28 Asia/Tehran
  • Չեղյալ է հայտարարվել  էմիգրանտներին ԱՄՆ-ի  բանակում ծառայության ընդունելու ծրագիրը

ԱՄՆ բանակը հակամիգրացիոն քայլի դիմելով, չեղարկել է արտերկրում ծնված հարյուրավոր էմիգրանտների բանակում ծառայության ընդունելու ծրագիրը:

Washington Post թերթի փոխանցմամբ՝ վերոնշյալ  էմիգրանտները տարիներ շարունակ սպասել են այդ ծրագրի իրագործմանը,որի նպատակն էր ԱՄՆ բանակում ներգրավվել բարձր հմտություններով օժտված էմիգրանտներին և նրանց շնորհել քաղաքացինության իրավունք:

ԱՄՆ բանակում ծառայել ցանկացող կամավոր էմիգրանտներն ասում են ,որ բանակը նրանց մի կողմ է դրել,որպեսզի չներքաշվի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության շրջանակում ծավալված քննարկումների բարդ ու խճճված գործընթացում:

Washington Post- ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ բանակի այդ քայլն էմիգրանտներին կանգնեցրել է երկրից արտաքսվելու վտանգի առջև:

ԱՄՆ տնտեսական հարցերի փորձագետ Բերի Ֆրիդմենն ասում է.«ԱՄՆ պարտքերի ավելացումը նվազեցնում է բանակը կառավարելու այդ երկրի ֆինանսական կարողությունը»: