Եվրամիությունն ընթացք չի տա ԱՄՆ-ի անօրինական պահանջներին
https://parstoday.ir/hy/news/world-i74761-Եվրամիությունն_ընթացք_չի_տա_ԱՄՆ_ի_անօրինական_պահանջներին
Իրանում Դանիայի դեսպանը քննադատել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը: «Եվրամիության անդամ երկրներն ընթացք չեն տալու ԱՄՆ-ի անօրինական պահանջներին», ընդգծել է դեսպանը:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 16:20 Asia/Tehran
  • Եվրամիությունն  ընթացք չի տա ԱՄՆ-ի անօրինական պահանջներին

Իրանում Դանիայի դեսպանը քննադատել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը: «Եվրամիության անդամ երկրներն ընթացք չեն տալու ԱՄՆ-ի անօրինական պահանջներին», ընդգծել է դեսպանը:

Այսօր Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ  Ֆերեյդուն Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ, Իրանում Դանիայի դեսպան Դեննի Աննանը նշել է.«Դանիայի կառավարությունը կաջակցի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանը»:

Խոսելով  Իրան-Դանիա տնտեսական հնարավորությունների մասին, Աննանը հավելել է.«Դանիայի արտադրական և արդյունաբերական ընկերությունները պատրաստ են ներդրում կատարել Հորմոզգան նահանգի նավաշինության ու ձկնաբուծության ոլորտներում»:

Հանդիպման ժամանակ Հորմոզգանի նահանգապետ Ֆերեյդուն Հեմաթին ասել է.«Իրան-Դանիա հարաբերություններում ձկնորսության  ու ծովային զբոսաշրջության ոլորտներում  համագործակցության նախադրյալներ կան»: