ՆԱՏՕ-ի երկու ռազմանավեր մտել են Սեւ ծովի ջրատարածք
https://parstoday.ir/hy/news/world-i82875-ՆԱՏՕ_ի_երկու_ռազմանավեր_մտել_են_Սեւ_ծովի_ջրատարածք
ՆԱՏՕ-ի SNMG-2 (Standing NATO Maritime Group) Երկրորդ մշտական ռազմածովային խմբավորման մեջ մտնող Մեծ Բրիտանիայի թագավորական ՌԾՈւ-ի 45 Duncan նախագծի հրթիռային Էսկադրային ականակիրը եւ Gaziantep թուրքական ֆրեգատը հունվարի 30-ին մտել են Սեւ ծովի ջրատարածք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 08:57 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի երկու ռազմանավեր մտել են Սեւ ծովի ջրատարածք

ՆԱՏՕ-ի SNMG-2 (Standing NATO Maritime Group) Երկրորդ մշտական ռազմածովային խմբավորման մեջ մտնող Մեծ Բրիտանիայի թագավորական ՌԾՈւ-ի 45 Duncan նախագծի հրթիռային Էսկադրային ականակիրը եւ Gaziantep թուրքական ֆրեգատը հունվարի 30-ին մտել են Սեւ ծովի ջրատարածք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է ՆԱՏՕ-ի միավորված ռազմածովային հրամանատարությունը: Հաղորդագրությանը կից ներկայացված են Սեւ ծովի ջրատարածք մտած ռազմանավերի երկու լուսանկարներ: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Մշտական ռազմածովային խմբավորումը, որի մեջ, բացի բրիտանական ականակրից եւ թուրքական ֆրեգատից, մտնում Է ռումինական Regele Ferdinand ֆրեգատը, հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 17-ը ծովի դիտարկման գործողություններ կիրականացնի Սեւ ծովի ազգային եւ միջազգային ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am