Մարտի 3-ը Գրողի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i85741-Մարտի_3_ը_Գրողի_համաշխարհային_օրն_է
Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողի համաշխարհային օրը (World Day of the writer):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 07:39 Asia/Tehran
  • Մարտի 3-ը Գրողի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողի համաշխարհային օրը (World Day of the writer):

Այն ստեղծվել է Միջազգային PEN-ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որն անցկացվել է 1986 թվականի հունվարի 12-18-ը: Իսկ PEN-ակումբը ստեղծվել է 1921 թվականին, Լոնդոնում:

Կազմակերպության հապավումը կազմված է անգլերեն հետեւյալ բառերից. Poets՝ բանաստեղծներ, Essayists՝ ակնարկ գրողներ, Novelists՝ վիպագիրներ: Բացի այդ, pen բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է գրիչ:

Կազմակերպության ստեղծման գաղափարն անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է: Այսօր PEN-ակումբը կենտրոններ ունի աշխարհի 130 երկրներում:

News.am