Վայրի բնության համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i85843-Վայրի_բնության_համաշխարհային_օրն_է
Մարտի 3-ին աշխարհում նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը, որը թույլ է տալիս նորից ու նորից մարդկության ուշադրությունը կենտրոնացնել կենդանական և բուսական աշխարհի գեղեցկության և բազմազանության պահպանման վրա, ինչպես նաև բարձրացնել մարդկանց իրազեկությունը բնության պահպանության կարևորության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 12:10 Asia/Tehran
  • Վայրի բնության համաշխարհային օրն է

Մարտի 3-ին աշխարհում նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը, որը թույլ է տալիս նորից ու նորից մարդկության ուշադրությունը կենտրոնացնել կենդանական և բուսական աշխարհի գեղեցկության և բազմազանության պահպանման վրա, ինչպես նաև բարձրացնել մարդկանց իրազեկությունը բնության պահպանության կարևորության վերաբերյալ:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս տարի այն նվիրված է խոշոր կատվազգիներին, որոնք վտանգված են աշխարհում` որսագողության թիրախում են, պահանջում են ապրելավայրերի մեծ տարածքներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը չմոռանալ այս խնդրի մասին և նպաստել «մոլորակի անգնահատելի և փխրուն կենսաբանական բազմազանության» պահպանմանը:
Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամին Մոհամմեդն իր հերթին, հիշեցրել է մոլորակի բնակիչներին վայրի բնության նկատմամբ իրենց պատասխանատվության մասին:
«Ասում են՝ կատուներն 9 կյանք ունեն։ Մեր «մեծ կատուները» արդեն ապրում են առնվազն ութերորդը: Մենք նրանց թվերի կրճատման պատճառն ենք համարվում, և մենք կարող ենք դառնալ նրանց փրկությունը», - ասել է Մուհամմեդը:

Panorama.am