Մոսկվան Վաշինգթոնին առաջարկել է Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպում կազմակերպել
https://parstoday.ir/hy/news/world-i85909-Մոսկվան_Վաշինգթոնին_առաջարկել_է_Լավրովի_եւ_Թիլերսոնի_հանդիպում_կազմակերպել
Մոսկվան Վաշինգթոնին առաջարկել է կազմակերպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 12:16 Asia/Tehran
  • Մոսկվան Վաշինգթոնին առաջարկել է Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպում կազմակերպել

Մոսկվան Վաշինգթոնին առաջարկել է կազմակերպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՖԱՆ-ը: 

«Նման շփումն օգտակար կլիներ: Հարցերը, որոնք անհրաժեշտ է քննարկել, միայն բազմապատկվում են: Մենք ամերիկյան կողմին համապատասխան առաջարկ ենք փոխանցել, պատասխանի ենք սպասում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը:

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը ներկայումս շրջագայում է աֆրիկյան երկրներում: Լավրովը կայցելի Եթովպիա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Նամիբիա եւ Անգոլա:

News.am